Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգն ամուսնացել են

17:07   21 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Եվա Մենդեսը պատահաբար ասել է, որ դերասան Ռայան Գոսլինգը դարձել է իր ամուսինը։ Զույգը միասին է ավելի քան 12 տարի։

«Today» հեռուստաշոուում Մենդեսը խոսել է Ավստրալիա կատարած ուղեւորության մասին եւ, խոսելով Գոսլինգի մասին, նրան անվանել է՝ «իմ ամուսինը»։

 «Այստեղ բոլորն այնքան հյուրընկալ են, եւ իմ ամուսինը՝ Ռայանը նույնպես այստեղ է։ Մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում», - դերասանուհու խոսքերը մեջբերումէ  Daily Mail-ը։

Գոսլինգն ու Մենդեսը միասին են արդեն 12 տարի։ Զույգը երկու ընդհանուր դուստր ունի՝ ութամյա Էսմերալդան եւ վեցամյա Ամադան։ Բայց, մինչ այժմ արտիստները պաշտոնապես չէին ամրագրել հարաբերությունները։

 



© NEWS.am STYLE