Բեն Աֆլեքը եւ Մեթ Դեյմոնը նոր պրոդյուսերական ընկերություն են ստեղծել

10:19   22 նոյեմբերի, 2022

Օսկարակիր դերասաններ եւ ընկերներ Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը դարձել են նոր անկախ պրոդյուսերական ընկերություն են հիմնել Artists Equity անվամբ՝ դառնալով բիզնես գործընկերները: Ընկերությունը հիմնական շեշտը դնելու է ռեժիսորների եւ այլ արվեստագետների ստեղծագործական ազատության վրա։

Ընկերության առաջին նախագիծը կլինի Աֆլեքի ռեժիսորական դրաման՝ Nike-ի եւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի միջեւ կնքված պայմանագրի մասին։ Ֆիլմում երկու դերասաններն էլ գլխավոր դերերում են։ Հայտնի չէ, թե այն էկրաններ կբարձրանա:

Ներդրումային RedBird ընկերությունը նախագծի համար ներդրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Ըստ The New York Times-ի՝ Artists Equity-ը 2023 թվականի ընթացքում կթողարկի երեք նախագիծ եւ հինգ ֆիլմ յուրաքանչյուր հաջորդ տարում։

Աֆլեքը եւ Դեյմոնը հռչակ են ձեռք բերել 1997 թվականին՝ «Գուդ Ուիլ Հանթինգ» դրամայի սցենարի շնորհիվ։ Երկուսն էլ դարձել են պատմության ամենաերիտասարդ օսկարակիրը սցենարիստները։

Լուսանկարը` Getty Images



© NEWS.am STYLE