Քենդալ Ջեններն ու Դեւին Բուքերը երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել են

11:37   22 նոյեմբերի, 2022

Սուպերմոդել Քենդալ Ջեները, ով Քիմ Քարդաշյան կրտսեր քույն է, եւ ամերիկացի բասկետբոլիստ Դեւին Բուքերը բաժանվել են, հայտնում է People ամսագիրը`նշելով, որ Ջեններն ու Բուկերը ընկերաբար բաժանվել են դեռեւսմեկ ամիս առաջ։

Հարաբերությունների խզման պատճառը երկուսի զբաղվածությունն է եղել:

«Երկուսն էլ այժմ աներեւակայելի զբաղված աշխատանքային գրաֆիկ ունեն եւ որոշել են դա առաջնահերթություն դարձնել», - նշել է ամսագրի աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր հավելել է, որ «նրանք շատ են սիրում եւ հարգում միմյանց ու միայն լավն են ուզում իրար համար»։

Լուսանկարը` Getty Images



© NEWS.am STYLE