Թողարկվել է The Walking Dead սերիալի վերջին դրվագը

15:57   22 նոյեմբերի, 2022

Ամերիկյան The Walking Dead սերիալը, թողարկումից 12 տարի անց, պաշտոնապես  ավարտվել է. երեկ հրապարակվել է սերիալի վերջին դրվագը, որը կոչվում է «Հանգչիր խաղաղությամբ»։

Վերջին դրվագը դրական արձագանքի է արժանացել երկրպագուների կողմից. IMDB ծառայությունում այն ​​օգտատերերի կողմից ստացել է 10-ից 9-ը միավոր՝ դառնալով ողջ եթերաշրջանի ամենահաջող դրվագը։

The Walking Dead-ը հետապոկալիպտիկ սարսափ սերիալ է մի խումբ մարդկանց մասին, ովքեր փորձում են զոմբիների ապոկալիպսիսից հետո ապահով տեղ գտնել աշխարհում: Սերիալը սկսվել է 2010 թվականին եւ ունեցել մի քանի սփին-օֆֆ:



© NEWS.am STYLE