Նիկոլ Քիդմանը եւ Բելլա Հադիդը նկարահանվել են Balenciaga-ի նոր արշավում

17:07   22 նոյեմբերի, 2022

Դեմնա Գվասալիան ներկայացրել է նոր գարնանային Balenciaga Garde-robe հավաքածուի գովազդային արշավը։ Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ջոշուա Բրայթի կողմից, ով աշխատել է The New York Times-ի, The Guardian-ի, The Washington Post-ի եւ շատ այլ լրատվականների հետ: Լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի սոցիալական ցանցերի էջերում։

1669031368739198.jpg (97 KB)

Արշավի գլխավոր դեմքերը դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Իզաբել Հուպերն են, ինչպես նաեւ մոդել Բելլա Հադիդը։ Արտիստները լուսանկարվել են ժամանակակից գործարար կանանց տեսքով՝ գրասենյակային միջավայրում։

balen.jpg (59 KB)

Garde-robe հավաքածուն ներառում է 65 նմուշ, այդ թվում՝ թվում բաճկոններ, կաշմիրե վերարկուներ, մետաքսե բլուզներ, լայն տաբատներ ու կիսաշրջազգեստներ։ Ապրանքանիշի նոև հավաքածուն վաճառքում կլինի այսօր։



© NEWS.am STYLE