Քանյե Ուեսթը Yeezy-ի, Balenciaga-ի եւ Gap-ի արխիվային հուդիներ կվաճառի

18:29   22 նոյեմբերի, 2022

Քանյե Ուեսթը հայտարարել է Yeezy-ի, Balenciaga-ի, Gap-ի եւ Adidas-ի արխիվային հուդիների վաճառքի մասին`ընդամենը 20 դոլարով։ Ռեփ կատարողը ուրախ չէ, որ իր գործընկեր ապրանքանիշերը հրաժարվում են վաճառել իր նախորդ հավաքածուները, ուստի նա այդ գործը վերցրել է իր ձեռքը:

Ըստ Hypebae-ի՝ Քանյեն ասել է, որ ակցիան նպատակ ունի ժողովրդավարություն մտցնել նորաձեւության ոլորտում։ Նա ասել է. «Մենք պետք է համոզվենք, որ յուրաքանչյուրը կարող է ստանալ նույն մակարդակի վարձատրություն, նույն մակարդակի սնունդ, նույն մակարդակի ջուր եւ նույն մակարդակի կրթություն»:

Նա նշել է, որ նորաձեւության ոլորտի համար պատասխանատվություն ու հաճույք է մարդկանց երազանքներն իրականացնելը, իրերը պարզեցնելն ու մադկանց երեւակայությանն ավելի շատ տեղ հատկացնելը`առանց սահմանափակելու կամ պարտադրելու գաղափարները:



© NEWS.am STYLE