Louis Vuitton-ը Մեսսիի եւ Ռոնալդուի մասնակցությամբ գովազդի շնորհիվ 48 ժամվա ընթացքում 13,5 միլիոն դոլար է վաստակել

22:16   22 նոյեմբերի, 2022

Launchmetrics մարքեթինգային հարթակը հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում Louis Vuitton նորաձեւության տունը համացանցում մոտ 13,5 միլիոն ռուբլի է վաստակել, հայտնում է Business of fashion-ը։

Սոցցանցերում արագորեն տարածվել է Էնի Լեյբովիցի լուսանկարը, որում համաշխարհային ֆուտբոլի աստղեր Քրիստիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսսին շախմատ են խաղում ապրանքանիշի ճամպրուկի վրա:

Երկու օրվա ընթացքում այն ​​հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ՝ հավաքելով ընդհանուր առմամբ մոտ 65 միլիոն հավանում, ինչն ամենաշատն է «Ինստագրամ» սոցիալական հարթակի ողջ պատմության ընթացքում։ Ինչպես հաղորդվում է, Louis Vuitton-ը՝ նկարի հրապարակումից հետո հավաքվել է մոտ 13,5 միլիոն դոլար: Ըստ Launchmetrics մարքեթինգային հարթակի, սա կրկնակի ավել է Adidas-ի եւ Blackpink խմբի համագործակցության արդյունքներից, ինչպես նաեւ մոտ 40%-ով ավելի, քան Versace-ի գովազդային արշավի շահույթը Ջենիֆեր Լոպեսի հետ 2019 թվականին:

Լուսանկարը՝ Louiss Vuitton



© NEWS.am STYLE