Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ իր եւ Քանյե Ուեսթի երեխաների լիարժեք խնամակալությունը

23:13   22 նոյեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ իր եւ Քանյե Ուեսթի երեխաների լիարժեք խնամակալությունը` ռեփ կատարողի դատարան չներկայանալու պատճառով, հայտնում է The Sun-ը։

Պարբերականի համաձայն՝ Քանյե Ուեսթն անտեսել է նախորդ օրը տեղի ունեցած դատական ​​նիստը։ Իրավական փորձագետներն ասել են, որ այժմ Քիմ Քարդաշյանը կարող է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը։

«Ամուսնալուծության գործընթացների մեծ մասում կողմերին հաջողվում է լուծել հարցերի գոնե մի մասը։ Սակայն, հաշվի առնելով Քանյե Ուեսթի ոչ ողջամիտ պահվածքը, ամեն ինչ կարող է հակասական լինել՝ խնամակալությունից մինչեւ ունեցվածքի բաժանում»,- նշել է ընտանեկան փաստաբան Լեքսի Ռիգդենը Նյու Ջերսիից։

Փաստաբանն ընդգծել է, որ երկու անգամ նիստին չներկայանալու դեպքում դատավորը կարող է դրամական պատժամիջոցներ կիրառել արտիստի նկատմամբ, ինչպես նաեւ ամբողջությամբ արգելել նրան ցուցմունք տալ։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE