«Երբ ամեն ինչ ներդաշնակ է». Անի Լուպեի նոր վառ կերպարը (ֆոտո)

19:49   22 նոյեմբերի, 2022

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով վառ երեկոյան կերպարով:

View this post on Instagram

A post shared by (@lupeani)

Հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ կորսետե զգեստ, վարսերն արձակված են, դիմահարդարումը վառ: Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել է մեծ արծաթագույն օղերով:

«Երբ ամեն ինչ ներդաշնակ է», - հրապարակմանը կից գրել է Անի Լուպեն:

Ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր Կամերային թատրոնի ամենահայտնի «Սիրո խոստովանությունը» ներկայացումից հատվածներ, որին կից գրել է. «Սիրո խոստովանությունը: Սեր ներկայացում»:

Ներկայացումը նվիրված է Երեւանին. այն սիրո խոստովանություն է ուղված քաղաքամայրին Երեւանին եւ ողջ ներկայացման ընթացքում հնչում են մայրքաղաքին նվիրված երգեր:



© NEWS.am STYLE