Եվրատեսիլում հանդես չեկող երկրների հեռուստադիտողները 2023 թվականից կկարողանան քվեարկել. Եվրոպայի հեռարձակողների միություն

20:21   22 նոյեմբերի, 2022

2023 թվականից «Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնները կփոխվեն. մրցույթին չմասնակցող երկրների հեռուստադիտողները առաջին անգամ կարող են քվեարկել իրենց սիրելի կատարողի օգտին։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Առաջին անգամ չմասնակցող երկրներում դիտողները կարող են առցանց քվեարկել իրենց սիրելի երգերի օգտին: Նրանց ձայները կամփոփվեն եւ կվերածվեն միավորների, որոնք կունենան նույն կշիռը, ինչ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի մասնակից մեկ երկիրը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից եւ հանդիսանում է ամենահայտնի երաժշտական ​​իրադարձություններից մեկն աշխարհում։ Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոն մարդու։



© NEWS.am STYLE