Մոնիկա Բելուչիի դուստրն առաջին անգամ լուսանկարվել է ֆրանսիական Vogue-ի համար

11:31   23 նոյեմբերի, 2022

Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դեւա Կասելը, «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որը հայտնվել է ֆրանսիական Vogue-ի նոյեմբերի համարում։

View this post on Instagram

A post shared by Vogue France (@voguefrance)

18-ամյա Դեվա Կասելը դարձել է գալիք ձմռանը նորաձեւության ոլորտում առկա հիմնական թրենդների մասին հոդվածի հերոսուհին։ Մոդելն իր էջում կիսվել է նկարահանման մի քանի լուսանկարներով: Առաջին լուսանկարում Դեվա Կասելը իտալական Missoni նորաձեւության տան ոճով բազմագույն գծավոր տրիկոտաժե զգեստով է, իսկ երկրորդում՝ փոքրիկ սեւ զգեստով եւ կաշվե երկարաճիտ կոշիկներով։

Մոնիկա Բելուչիի եւ Վինսեն Կասելի դուստրն ակտիվորեն առաջ է տանում մոդելային կարիերան՝ մասնակցելով այնպիսի համաշխարհային նորաձեւության տների ցուցադրություններին, ինչպիսիք են Dior-ը եւ Dolce & Gabbana-ը։ Բացի այդ, Դեվա Կասելը սկսել է նկարահանվել ֆիլմերում. ինչպես ավելի վաղ հայտնել էինք`նա կխաղա իտալացի ռեժիսոր Լաուրա Լուչետիի «Գեղեցիկ ամառ» ֆիլմում։

Լուսանկարը` Getty images/Instagram



© NEWS.am STYLE