«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռիմեյքում Ֆիլիպ Կիրկորովը կմարմնավորի Իպոլիտին

10:19   23 նոյեմբերի, 2022

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռիմեյքում կխաղա Իպոլիտի դերը, հայտնում է ռուսական Հանրային լրատվական ծառայությունը։

Ֆիլմը հիմնված է հեռուստադիտողին արդեն հայտնի սյուժեի վրա՝ ներառելով պատմության մի շարք կատակերգական տարրեր։ Նախագիծը, որը նկարահանելու է TNT հեռուստաալիքը, կոչվելու է «Ճակատագրի ինքնահեգնանք»։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

Հայտնի է, որ Իպոլիտի դերը բաժին է հասել երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ով դրվագներից մեկում կկատարի իր Mood Color Blue հիթը։

Ժենյա Լուկաշինի հարսնացուին կմարմնավորի Օլգա Բուզովան, իսկ Five Minutes երգը կկատարի Կլավա Կոկան։

Լուսանկարը՝ Facebook/Instagram



© NEWS.am STYLE