Ռաֆ Սիմոնսը հայտարարել է իր ապրանքանիշը փակելու մասին

12:07   23 նոյեմբերի, 2022

Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը փակում է սեփական ապրանքանիշը։ Այս մասին հայտնել է Raf Simons ընկերությունը սոցիալական ցանցերի իր էջերում։ 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուն, որը ցուցադրվել է Լոնդոնում, վերջինը կլինի ապրանքանիշի համար։

«Բառերը քիչ են մեր ձեռքբերումների վերաբերյալ հպարտությունս արտահայտելու համար։ Ես շնորհակալ եմ իմ թիմի, գործընկերների, մամուլի եւ հաճախորդների, ընկերների եւ ընտանիքի անդամների, ինչպես նաեւ հավատարիմ երկրպագուների եւ հետեւորդների անհավանական աջակցության համար»,- գրել է Սիմոնցը սոցցանցերում։

Նա շնորհակալություն է հայտնել իր տեսլականին եւ իրեն հավատալու համար: Raf Simons ապրանքանիշը շուկա է դուրս եկել 1995 թվականին։

Դիզայները շարունակել է զարգացնել սեփական ապրանքանիշը՝ աշխատելով խոշոր նորաձեւության տների համար, ինչպիսիսք են`Jil Sander-ը, Dior-ը եւ Calvin Klein-ը: 2020 թվականին ապրանքանիշը վերաթողարկել է մոտ 100 խորհրդանշական իր՝ 25-ամյակի պատվին։ Այժմ Ռաֆ Սիմոնսը կշարունակի աշխատել Prada նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնում։

Լուսանկարը` Getty Images



© NEWS.am STYLE