Համացանցում քննադատության է արժանացել Balenciaga-ի գովազդային արշավը, որում երեխաները պատկերված են ԲԴՍՄ-ի հանդերձանքով խաղալիքներով

15:30   23 նոյեմբերի, 2022

Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տան գովազդային արշավը, որը ցուցադրում է ընտանի կենդանիների համար ստեղծված իրերի հավաքածուն, քննադատության է արժանացել համացանցում: Twitter-ում մարդիկ քննադատել են լուսանկարները, որոնցում երեխաները խաղում են ԲԴՍՄ-ի (Սեռահոգեբանական շարժում, որը հիմնված է սեքսուալ հարաբերությունների վրա, արտահայտվում է կաշվե գոտիների, շղթաների եւ նմանատիպ իրերի օգտագործմամբ: խմբ.) հանդերձանքով խաղալիքներով:

«Balenciaga-ն իր կայքում օգտագործում է փոքր երեխաների լուսանկարներ, որոնք խաղում են ԲԴՍՄ-ի հագուստով արջուկների հետ: Հիանալի է», - ծաղրել է օգտատերերից մեկը:

Այլ օգտատերեր նույնպես իրենց կարծիքն են հայտնել՝ գրելով. «Դա միանշանակ տարօրինակ է եւ անհանգստացնող», «Վախեցած, շփոթված փոքրիկները մահճակալների վրա՝ սեքս խանութների հանդերձանքով խաղալիքներով», «Չկա որեւէ արդարացում, որի համաձայն երեխաները եւ ԲԴՍՄ իրերը կարող են նույն լուսանկարում լինել»:



© NEWS.am STYLE