«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում». Անդրե (վիդեո)

10:58   23 նոյեմբերի, 2022

Անդրեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր հրապարակում է արել՝ խոսելով ժամանակավորապես չեղարկված հարսանիքից:

View this post on Instagram

A post shared by Andre (@andrehovnanyan)

Տեսանյութում ասվում է, որ զույգի հարսանիքը տեղի պիտի ունենար Հովհանավանքում սեպտեմբերի 26-ին, սակայն թշնամու կողմից Սյունիքում սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով այն չեղարկվել է:

«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարեւորը պահպանենք մեր սերը», - հրապարակմանը կից գրել է Անդրեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը հրապարակել էր տեսանյութ, որում Տաթեւի վանքում ամուսնության առաջարկություն էր անում սիրելիի`երգչուհի Անի Օհանյանին:



© NEWS.am STYLE