«Օսկար»-ը էկոլոգիապես մաքուր դրես-կոդ կսահմանի

20:32   23 նոյեմբերի, 2022

Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան, որը ներկայացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, կներկայացնի ոճային ուղեցույց՝ խրախուսելով նորաձեւության կանոններին համապատասխան կայուն հագուկապ՝ ընտրելով վերամշակված գործվածքներից պատրաստված հանդերձանք կամ էկոլոգիական օրակարգին համապատասխան ապրանքանիշերի նմուշներ, հայտնում է Hypebae հրատարակությունը:

kim.jpg (125 KB)

Նախաձեռնությունն իրականացվում է Red Carpet Green Dress (RCGD Global) ընկերության հետ համատեղ. այս համագործակցությունը սկսվել է 2011 թվականից։ RCGD Global-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է:

Երեկոյի հյուրերին դրես կոդի կանոններին ավելի լավ ծանոթացնելու համաև նախատեսվում է կազմակերպել  մի շարք ընթրիքներ, որոնց ընթացքում վերոնշյալ դրես կոդը պարտադիր չի լինի: Հրատարակությունը նշել է նաեւ, որ RCGD Global-ն արդեն ունի մի շարք ազդեցիկ դեսպաններ, այդ թվում՝ Բիլի Այլիշը եւ Սոֆի Թերները։

Նոր կաննոնների մասին ուղեցույցը կհրապարակվի ամսվա վերջին՝ ներառելով նախորդ տարիներից համապատասխան լուքեր:

Համապատասխան օրինակներ են հանդիսանում «Օսկար»-ի վերջին արարողության ժամանակ Քիրսթեն Դանսթի կրած Քրիստիան Լակրուայի արխիվային զգեստը։ 2020 թվականին Պենելոպա Քրուզի կրած զգեստը Chanel-ի 1995 թվականի հավաքածուից: Օրինակ կարող է ծառայել նաեւ Քիմ Քարդաշյանը, ով վերջին տարիներին ներկայանում է վինտաժային զգեստներով:

krem.jpg (106 KB)

Վերջին տարիներին միջոցառումների համար բազմաթիվ հայտնիներ սկսել են ընտրել վինտաժային կամ արխիվային հագուստներ, ինչպես նաեւ առանց ամաչելու կրել զգեստներ, որոնցով արդեն հայտնվել են հանրության առաջ:

Նորաձեւության տները նույնպես ավելի «կանաչ» դիրքորոշում են որդեգրել՝ հեռացնելով մորթե նմուշները արտադրությունից: Բացի այդ COP27 կլիմայական կոնֆերանսի ժամանակ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են H&M-ը, Kering-ը, Inditex-ը եւ Stella McCartney-ն խոստացել են այնպես անել, որ իրենց արտադրությունը չվնասի անտառներին:

Լուսնկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE