Դատարանը մերժել է գրող Միշինայից 8 միլիոն ռուբլի պահանջով Ռեգինա Տոդորենկոյի հայցը

22:29   23 նոյեմբերի, 2022

Մոսկվայի Օստանկինոյի շրջանային դատարանը մերժել է հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի հայցը գրող Դարինա Միշինայի դեմ, հայտնում է 78.ru-ը։

Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ հեռուստահաղորդավարուհին գրողիի դեմ հայց է ներկայացրել`8 միլիոն ռուբլի փոխհատուցման պահանջով: 2019 թվականին հաղորդավարուհին սկսնած գրողին օգնել էր մանկական հեքիաթների սիրք գրել, սաայն ընտանեկան բռնության վերաբերյալ սկանդալից հետո համագործակցությունը դադարեցվել էր:

Որոշ ժամանակ անց գրողը հեռուստահաղորդավարուհու վերաբերյալ մի քանի հոդված էր տպագրել: Տոդորենկոն պահանջել էր ոչ միայն 8 միլիոն ռուբլի փոխհատուցում, այլ նաեւ ջնջել գրողի անձնական բլոգի հոդվածներից մեկը:

Հոկտեմբերին գրողը հակընդդեմ հայց էր ներկայացրել`վարձատրություն ստանալու պահանջով:



© NEWS.am STYLE