Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բոլոր մասնակիցներն ու նրանց երգերը (ֆոտո/վիդեո)

17:55   23 նոյեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին հաշված օրեր են մնացել․ դեկտեմբերի 5-ին մասնակից բոլոր 16 պետությունների ներկայացուցիչներն արդեն կլինեն Հայաստանում, եւ երեկոյան միասին կվառեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Իսկ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցութային ամենասպասված տոնը, որը երկրորդ անգամ կհյուրընկալվի Հայաստանի մայրաքաղաքում։ 

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը, որի DANCE!/«Պարիր» երգը, ավելի, քան 700 հազար դիտումով, այս պահի դրությամբ մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում առաջատարն է։

Հայաստան.jpeg (103 KB)

Նարեն երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի սանն է։ Նա սիրում է երգել ու պարել, իսկ մեծ բեմում հանդես գալը նրա նվիրական երազանքներից էր, որը շուտով իրականություն կդառնա։ Երգչուհին նաեւ նշում է՝ անհամբերությամբ է սպասում իր եվրատեսիլյան ընկերների՝ Երեւան ժամանալուն, որոնց փորձելու է ծանոթացնել Հայաստանի մշակույթին ու գեղեցկությանը։

Իսկ ովքե՞ր են մրցույթի մյուս 15 մասնակիցները։ NEWS.am STYLE-ի այս անդրադարձը նրանց մասին է․ 

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Ալբանիան ներկայացնում է 11-ամյա Քեյթլին Ջաթան։ Նա ապրում է Դյուրես քաղաքում։ Սիրում է ժամանակի մեծ մասն անցկացնել ծովափին, իսկ ոգեշնչումը ստանում է բնությունից։

Ալբանիա.jpg (75 KB)

Քեյթլինի ամենամեծ երազանքն է՝ ճանապարհորդել եւ հանդիպել նոր մարդկանց։ Երգչուհին կարծում է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունը շատ լավ հնարավորություն է այդ ամենը կյանքի կոչելու համար։

Ալբանիան «Մանկական Եվրատեսիլ»-ին ներկայանում է Pakëz diell/«Մի քիչ արեւի լույս» երգով։

Ֆրանսիան մրցույթում ներկայացնում է Lissandro-ն։ 13-ամյա երգիչը երգում է 5 լեզուներով, սիրում է երաժշտական տարբեր ժանրերը՝ ռոքից մինչեւ փոփ, Էլվիս Փրեսլիից մինչեւ Բրունո Մարս։ 

Ֆրանսիա.jpg (122 KB)

«Մանկական Եվրատեսիլը», նրա բնորոշմամբ, կյանքի մեծագույն արկած է, իսկ բեմը համարում է երգելու մեծ կիրքն արտահատելու միջոց։ 

Մրցույթում Lissandro-ն Ֆրանսիան ներկայացնելու է Oh Maman! երգով։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Վրաստանը ներկայացնում է Մարիամ Բիգվավան։ Մարիամը Թիֆլիսից է, երգում է 7 տարեկանից։ Սկզբում զբաղվել է ազգային երգով ու գործիքներով, մինչեւ որ բացահայտել է նաեւ երաժշտական մյուս ժանրերը։

Վրաստան.jpeg (70 KB)

Բացի երգելուց՝ աղջիկը սիրում է ֆուտբոլ խաղալ եւ լսել Բիլի Այլիշի երաժշտությունը։

Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին ներկայանում է I Believe/«Ես հավատում եմ» երգով։

Մրցույթում Իռլանդիայի ներկայացուցիչը Սոֆի Լենոնն է։ Նա 13 տարեկան է, բայց արդեն ունի բեմական մեծ փորձ։ «Շրեկ» մյուզիքլում երգչուհին մարմնավորել է փոքրիկ Ֆիոնային եւ 2022-ին հաղթել BBC-ի «Դպրոցի՝ տարվա սոլիստ» անվանակարգում։

Իռլանդիա.jpg (151 KB)

Սոֆին նաեւ սիրում է TikTok-ում տեղադրել տեսանյութեր ու հոգ է տանում հաշմանդամություն ունեցող ավագ եղբոր՝ Քոնորի մասին։

Իռլանդիան «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայանում է Solas երգով։

Շանել Դիլեկտան մրցույթում Իտալիայի ներկայացուցիչն է։ 4 տարեկանում, երգելուն զուգահեռ, Շանելը նաեւ բալետի, դաշնամուրի, ժամանակակից պարերի ու բեմական հմտությունների դասընթացների է հաճախել։

34bcbf61-9475-47ee-ad2c-b98299a35775_0.jpeg (184 KB)

Այս ամենը աղջկան օգնել է տարբեր մրցույթներում մասնակցելիս, բայց այսքանով երգչուհու հետաքրքրությունները չեն սահմանափակվում։ Ազատ ժամանակ Շանելը սիրում է զարդեր պատրաստել, ասեղնագործել ու գիրք կարդալ։ 

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին երգչուհին Իտալիան ներկայացնելու է BLA BLA BLA երգով։

Ղազախստանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում կներկայացնի Baqytty Bala երաժշտական մրցույթի հաղթող Դեյվիդ Չառլինը: Մրցույթին մասնակցելը պատանի երգչին շատ է ոգեւորել, քանի որ Երեւան գալով նա կիրականացնի իր՝ միանգամից երեք սիրելի զբաղմունքները՝ կճանապարհորդի, կերգի եւ կպարի։

4dbeeee0-4c73-4737-ab38-d01fa49ae158.jpeg (377 KB)

Բացի երգելուց՝ Դեյվիդը սիրում է չմուշկներով սահել, շախմատ ու թենիս խաղալ, ինչպես նաեւ՝ նկարել։ 

Մրցույթին Դեյվիդը կկատարի Jer-Ana/«Մայր հող» երգը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Մալթայի ներկայացուցիչը 13-ամյա Գայա Գամբուզան է։ Աղջիկն ապրում է Մոստա քաղաքում, որտեղ 4 տարեկանից հաճախել է արվեստի դպրոց։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտել է իր սերը երաժշտության հանդեպ։

Մալթա.jpeg (78 KB)

Գայան երազում է դառնալ պրոֆեսիոնալ վոկալիստ եւ միաժամանակ աշխատել որպես լոգոպեդ։ 

Նրա սիրելի արտիստներն են՝ The Weeknd-ը, Դուա Լիպան, Ջորջ Էզրան եւ Lizzo-ն։ 

Մրցույթում երգչուհին կատարելու է Diomonds in the Skies/«Ադամանդներ՝ երկնքում» երգը։

12-ամյա Լունան «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում է Նիդերլանդները։ Աղջիկը 7 տարեկանից մասնակցում է տարբեր քասթինգների ու մրցույթների։

Նիդերլանդներ.jpeg (102 KB)

Անցած տարի երգչուհին մասնակցել է «Մանկական Ձայնը» նախագծին, որը լավ փորձ է համարում Junior Songfestival-ի համար։ Այս մրցույթում Լունան հաղթել է՝ արժանանալով ժյուրիի բոլոր անդամների առավելագույն ձայներին։

Ազատ ժամանակ երգչուհին սիրում է լսել երաժշտություն, նկարել iPad-ով ու շփվել ընկերների հետ։

Երեւանում Լունան կներկայանա La Festa երգով։

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնում են Լարան, Ջովան եւ Իրինան։ Այս երեք պատանիներին միավորել է երաժշտության հանդեպ սերը։ 

Հյուսիսային Մակեդոնիա.jpg (183 KB)

Լարան հետաքրքրվում է արվեստով, սիրում է բալետը, գրականությունն ու թատրոնը։ Նա ջութակահարուհի է, մասնակցել է տարբեր մրցույթների եւ շոուների։

Իրինան սիրում է դաշնամուր նվագել, հանդես է գալիս երգչախմբում։ 

Ջովանը կիսում է աղջիկների սերը բեմի հանդեպ։ Նա մի շարք մրցանակներ ունի, որոնցից մեկը ստացել է 2018 թ-ին՝ Հիփ-հոփ-ի աշխարհի առաջնության ժամանակ։

Մրցույթում երգիչները կկատարեն Životot E Pred Mene երգը։

Լեհաստանը Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Լաուրան։ Նա «Մանկական Ձայնը» մրցույթի մասնակից է։ Երգչուհին շատ է սիրում կենդանիներ․ ունի երկու շուն, երկու կատու եւ մեկ ճագար։ 

Լեհաստան.jpeg (90 KB)

Ազատ ժամանակ Լաուրան սիրում է լսել երաժշտություն։ Նրա սիրելի արտիստներն են՝ Ադելը, Լեդի Գագան, Բիլի Այլիշը, Դունքան Լոուրենսը եւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Լեհաստանի ներկայացուցիչ Սարա Ջեյմսը։

Երգչուհին մրցույթին կկատարի To The Moon/«Դեպի լուսին» երգը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Պորտուգալիայի ներկայացուցիչը Նիկոլաս Ալվեսն է։ Պատանի կատարողը հաջողության է հասել «Մանկական Ձայնը» նախագծի պորտուգալական տարբերակին իր մասնակցության շնորհիվ։

Պորտուգալիա.jpeg (113 KB)

Մրցույթում երգիչը ժյուրիին տպավորել է Beggin' երգի իր մեկնաբանությամբ։

Ազատ ժամանակ Նիկոլասը սիրում է կիթառ նվագել ու տարբեր բաղադրատոմսեր փորձարկել։ Նախընտրում է լսել Queen խմբի եւ Էլվիս Փրեսլիի երգերը։

Մրցույթում երգիչը կատարելու է Anos 70 երգը։

Կատարինա Սավիչը ներկայացնում է Սերբիան։ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի այս մասնակիցը 13 տարեկան է, ապրում է Բելգրադում, ունի կատու եւ գորտ։ Իր սիրելի արտիստների շարքում նա նշում է BTS-ին, Թեյլոր Սվիֆթին եւ Հերի Սթայլսին։ 

Սերբիա.jpeg (108 KB)

Մրցույթում երգչուհին կատարելու է Svet Bez Granica երգը։

11-ամյա Կառլոսը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում է Իսպանիան։ Երգիչը մրցույթին իր մասնակցությունը համարում է երազանքի իրականացում։

Իսպանիա.jpeg (67 KB)

Կառլոսը նախընտրում է փոփ ժանրը, նրա սիրելի կատարողներն են՝ Ջասթին Բիբերը, Սեբաստիան Յատրան, Բլաս Կանտոն եւ «Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի ներկայացուցիչ Շանելը։

Երեւանյան բեմից Կառլոսը կատարելու է Señorita երգը։

Ուկրաինան մրցույթում ներկայացնում է 14-ամյա Զլատա Ձյունկան։ Երգչուհին միջազգային մրցույթների մեծ փորձ ունի, ելույթներ է ունեցել Չեխիայում, Լիտվայում եւ Լեհաստանում։

Ուկրաինա.jpeg (112 KB)

Նա երգում է տարբերբ ոճերում, այդ թվում՝ բլյուզ, սոուլ եւ ջազ։ Մրցույթին Ուկրաինան ներկայանում է Nezlamna/«Անկոտրում» երգով։

13-ամյա Ֆրեյա Սքայը մրցույթում ներկայացնում է Միացյալ Թագավորությունը։ «Մանկական Եվրատեսիլ»-ում իր երկիրը ներկայացնելը Ֆրեյան մեծ հաջողություն է համարում։

Միացյալ Թագավորություն.jpeg (103 KB)

Աղջիկը սիրում է դիտել ֆիլմեր եւ խաղալ իր շան՝ Ռուբիի հետ։

Ֆրեյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմից կատարելու է Lose My Head/«Կորցրու գլուխս» երգը։

Աղբյուրն ու լուսանկարները՝ junioreurovision.tv



© NEWS.am STYLE