Մաշկի խնամքն աշնանը

19:20   27 նոյեմբերի, 2022

Աշնանը մաշկի խնամքը պահանջում է հետեւյալ պրոցեդուրաները՝ պաշտպանել, խոնավեցնել, սնուցել, մաքրել, տոնուս հաղորդել: Աշնանային կոսմետիկայի բաղադրության մեջ մտնում են մեծաքանակ յուղային տարրեր: Որքան փողոցում ցուրտ է, այնքան քսուքը պետք է յուղոտ լինի: Բայց ամեն բան չափի մեջ, իհարկե. շատ յուղոտ քսուքը կարող է վնասել: Յուղը սենյակում հալվում է, խցանում ծակոտիները եւ արգելափակում թթվածնի մուտքը:

Լվացում

Չի կարելի դեմքը հաճախակի լվանալ ջրով. Մաշկն արագ չորանում է, այդ պատճառով հետեւե՛ք այս խորհուրդներին.

Տաք ջուրը վնասակար է մաշկի համար, այն նպաստում է ջրազրկմանը եւ մաշկի վիճակի վատթարացամնը: Լվացվե՛ք սառը ջրով խոնավեցնող եւ մաքրող հավելումներով:

Առավոտյան օճառ մի՛ օգտագործեք, այն ոչնչացնում է պաշտպանիչ թաղանթը:

Վաննա ընդունելիս ջրի մեջ բուսական յուղե՛ր լցրեք, օրինակ, նշի կամ ձիթապտղի յուղ, որպեսզի մաշկը փափկի:

Սնուցում

Մաշկը իդեալական վիճակում պահելուն կօգնի ճիշտ սնուցումը:

Աշնանը վիտամին С-ն հատկապես պետք է մեր մաշկին: Այդ պատճառով ավելի շա՛տ խնձոր, կաղամբ եւ քաղցր պղպեղ կերեք:

Թարմ մրգերը եւ բանջարեղենը կարելի է օգտագործել սնուցող դիմակներ պատրաստելու համար:

Վիտամիններ եւ հակաօքսիդանտներ օգտագործելը նվազեցնում է սթրեսը, որն առաջանում է ջերմաստիճանի փոփոխությունից, դա կիջեցնի կնճիռների առաջանալու ռիսկը:

Վիտամին А-ն գիշե՛րն ընդունեք: Ցերեկվա լույսը այդ վիտամինի հետ մաշկը զգայուն է դարձնում, առաջացնում պզուկներ:

Փայլուն մաշկի էֆեկտ ստանալու համար օգտագործե՛ք վիտամին Е-ով քսուքներ:

Վիտամին D-ն բարձրացնում է իմունիտետը, նվազեցնում մաշկի զգայունությունը, կանխում պզուկների եւ կարմրածության առաջացումը:

Ձկան յու՛ղ խմեք, որը կանխում է մաշկի չորացումը եւ բարձրացնում ընդհանուր տրամադրությունը:

Տոնուս

Ջրային պրոցեդուրաներից հետո ծակոտիները որոշ ժամանակ բաց են մնում, որոնցով խոնավությունը դուրս է գալիս: Տոնուս հաղորդող միջոցները ջրային պրոցեդուրաներից հետո փակում են ծակոտիները, մաքրում օճառի մնացորդները եւ խոնավեցնում մաշկը:

Խոնավեցում

Ցուրտն ու քամին չորացնում են մաշկը, այն կարող է խամրել եւ դեղնել: Դրանից խուսափելու համար խոնավեցրեք մաշկը:

Ամռան հետեւանքներից խուսափելու համար օգտագործե՛ք խոնավեցնող եւ սպիտակեցնող քսուքներ եւ դիմակներ:

Մաշկը խոնավեցրե՛ք ներսից.  խմե՛ք շատ ջուր կամ խոտաբույսերով թեյ:

Մաշկի խնամքի միջոցներն ընտրեք՝ մաշկից կախված՝ յուղոտ, չոր կամ նորմալ:

Քնելուց առաջ մաշկը սնուցող քսուքնե՛ր օգտագործեք: Մի՛ մոռացեք աչքերի հատվածը: Դա անհրաժեշտ է սագի թաթերի էֆեկտից խուսափելու համար:

Մաքրում

Աշունը լավագույն ժամանակն է պիգմենտներից եւ սպիներից ազատվելու համար, հակառակ դեպքուն մաշկը լաքաներ կունենա:

Պրոցեդուրայի համար սկզբում օգտագործեք թեթեւ պիլինգ եւ մնեխանիկական մաքրում:

Դրանից հետո մաշկը մաքրե՛ք ապարատներով՝ միկրոհղկում եւ միկրոէլեկտրական թերապիա:

Մաշկի պորը թեփահանումը թույլատրելի է շաբաթական 1-2 անգամ: Նման պրոցեդուրաներից հետո մաշկն ավելի լավ է ներծծում սնուցող քսուքները:



© NEWS.am STYLE