Մերլին Մոնրոյի անձնական իրերը աճուրդի կհանվեն

11:27   24 նոյեմբերի, 2022

Julien's Auctions եւ TCM Present տների համատեղ աճուրդում վաճառքի կհանվեն Մերլին Մոնրոյի ավելի քան 175 անձնական իր, հայտնում է People ամսագիրը եւ հավելում, որ աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին եւ 18-ին:

marilyn-monroe-112222-4-c119b9d6170c4834854ee77f07ca4da1.jpg (47 KB)

marilyn-monroe-112222-5-16d1e860b3d3456fa138535c3adbd3fc.jpg (54 KB)

«Այս աճուրդում կներկայացնենք ոլորտի ամենաքննարկվող եւ պատմական հավաքածուներից մեկը: Մերլինի անձնական արխիվում հայտնաբերվել են ավելի քան 175 ոչ սովորական իրեր, այդ թվում՝ հագուստ, որով նա նկարահանվել է ֆիլմերում»,- իր հայտարարության մեջ ասել է աճուրդի տնօրեն Մարտին Նոլանը:

Մոնրոյի երկրպագուները կկարողանան ձեռք բերել ոչ միայն զգեստներ, այլ նաեւ դերասանուհու օգտագործած կոսմետիկ պարագաները, մասնավորապես՝ կարմիր շրթներկի սրվակն ու կեղծ թարթիչները։

Լուսանկարը՝ JULIEN'S AUCTIONS



© NEWS.am STYLE