Քանյե Ուեսթը Դոնալդ Թրամփին խնդրել է «փոխնախագահի» իր թեկնածուն լինել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

13:32   24 նոյեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է միանալ իր նախագահական ընտրությունների իր քարոզարշավին՝ որպես «փոխնախագահի» իր թեկնածու:

Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Առաջին անգամ Մար ա Լագոյում. անձրեւ եւ խցանումներ: Չեմ կարող հավատալ, որ սպասեցնում եմ նախագահ Թրամփին», - գրել է ռեփ կատարողը, ով մեկնել է Ֆլորիդա՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին:

Նա նաեւ հարցում է անցկացրել հետեւորդների շրջանում՝ փորձելով ճշտել, ըստ նրանց, ինչ կասի Թրամփը: Հիմնականում հետեւեորդները նշել են, որ նա համաձայնություն կտա առաջարկին:

Այն, որ Քանյե Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հայտնի է դարձել համացանցում տարածված տեսանյութից, որում նա նշում է, որ բրիտանացի հաղորդավար Միլո Յանոպուլոսն աշխատում է իր նախընտրական արշավի համար:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը առաջադրվել էր նաեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում հավաքելով 1 տոկոսից էլ քիչ ձայներ:

Լուսանկարը` Seth Wenig/AP



© NEWS.am STYLE