Բլոգեր Նեկոգլայային Ռուսաստանից կվտարեն Հայաստան

14:11   24 նոյեմբերի, 2022

Բլոգեր Նեկոգլայը, ում իրական անունը՝ Նիկոլայ Լեբեդեւ է, այսօր կթռչի Երեւան, գրում է «Абзац» տելեգրամյան ալիքը`պարզաբանելով, որ Լեբեդեւին արտաքսում են Հայաստան, քանի որ Ռուսաստանը Մոլդովայի հետ ուղիղ թռիչքային կապ չունի։

Նոյեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը տուգանել է Մոլդովայի քաղաքացի Նեկոգլա Լեբեդեւին եւ որոշել արտաքսել Ռուսաստանից՝ մեղավոր է ճանաչելով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

Նոյեմբերի 8-ին տիկտոկերը տեսանյութ էր հրապարակել՝ նմանակելով ԱԹՍ-ի դեմ նռնակներով պայքարող ռուս զինվորին: Տեսանյութում նա պառկել էր գետնին եւ սկսել «նռնակ» նետել:

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE