Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերից ջնջել է նկարներն ու դադարեցրել կապը երկրպագուների հետ

15:25   24 նոյեմբերի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերից ջնջել է իր նկարներն ու դադարեցրել կապը երկրպագուների հետ, գրում է CNN-ը:

INstagram սոցիալական հարթակի 226 միլիոն բաժանորդ ունեցող էջի գլխավոր նկարը փոխվել է եւ տեղադրվել է սեւ ֆոն: Դերասանուհին դադարել է հրապարակումներ անել նաեւ Twitter եւ TikTok սոցցանցերի իր էջերում:

Հոդված հեղինակը աստղի նման վարքագիծը մեկնաբանում է սպասվող կարեւոր հայտարարությամբ:

Նոյեմբերի 25-ին լրանում է Բեն Աֆլեքին նվիրված This Is Me... Then ալբոմի 20 ամյակը: Լոպեսը սոցցանցերի էջերում տեղի ունեցած փոփոխությունները չի մեկնաբանել:



© NEWS.am STYLE