Կայա Գերբերը դարձել է Alexander McQueen-ի նոր գովազդային արշավի դեմքը

16:09   24 նոյեմբերի, 2022

Կայա Գերբերը լուսանկարվել է Alexander McQueen ապրանքանիշի նոր գովազդային արշավի համար՝ ներկայացնելով Slash Bag-ը, գրում է WWD-ը:

Սա Գերբերի համար դեբյուտային աշխատանք է բրիտանական շքեղ ապրանքանիշի համար, եւ առաջին դեպքը, երբ Alexander McQueen-ը աքսեսուարների գովազդային արշավի համար հայտնի աստղի է հրավիրում: Լուսանկարների հեղինակը բրիտանացի լուսանկարիչ եւ կինոռեժիսոր Գլեն Լաքֆորդն է, ով պարբերաբար աշխատում է The Face, Self Service Magazine, Arena եւ շատ այլ ամսագրերի համար:

alex.jpg (20 KB)

Մոդելը գովազդել է նոր Slash Bag պայուսակները, որոնց բռնակը պատրաստված է մետաղական օղակներից, իսկ պայուսակի վրա Swarovski բյուրեղներով պատրաստված խորհրդանիշերն են՝ ոսկորներ եւ գանգեր: Պայուսակի արժեքը 2200 ֆունտ է:

Կայա Գերբերը մեր ժամանակների ամենապահանջված մոդելներից մեկնէ։ Նա լուսանկարվել է Calvin Klein, Burberry, Coach, Prada, Chanel, Fendi, Moschino, Saint Laurent ապրանքանիշերի համար, ինչպես նաեւ բազմիցս հայտնվել Vogue-ի շապիկին:

Լուսանկարը՝ Facebook/ Alexander McQueen



© NEWS.am STYLE