Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն 5 երգերը (վիդեո)

14:53   24 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում՝ անկախ ֆուտբոլի հանդեպ սիրուց: Ոմանք պարզապես ցանկանում են իմանալ հաղթողի երկրի անունը, ոմանք առանց բաց թողնելու դիտում են բոլոր խաղերը, որոշներն էլ մեկնում են իրենց երազանքի ճանապարհորդությանը եւ հենց հենց դաշտում մասնակցում առաջնության խաղի դիտմանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները սակայն միայն սպորտով չէ, որ միավորում են աշխարհը, դրանք հիշվում են նաեւ հետաքրքիր դեպքերով, նոր բացահայտումներով եւ չորս տարին մեկ թողարկով երգերով:

Այսօր News.am STYLE-ը ձեզ կներկայացնի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար թողարկված 5 երգեր, որոնք դուրս են եկել առաջնության շրջանակներից:

The cup of life. Ռիկի Մարտին

Երգը թողարկվել է 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, որի եզրափակիչ խաղերն անց են կացվել Ֆրանսիայում: Երգը առ այսօր ամենատարածվածներից է եւ հանդիսացել է այդ տարվա առաջնության պաշտոնական երգը:

Hips Don't Lie. Շակիրա եւ Վայքլեֆ Ժան

Երգը, որը հանդիսանում էր 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը, կատարում էին Շակիրան եւ ծնունդով հայիթիից ամերիկացի ռեփ կատարող Վայքլեֆ Ժանը:

Wavin' Flag. Ք'նաան

Երգը հրապարակցել է 2010 թվականին, սակայն այդ տարվա առաջնության պաշտոնական երգը չի հանդիսանում: Այն պարզապես առաջնությանը նվիրված էրգ է, որն նույնիսկ ավելի շատ դիտումներ ունի Youtube հարթակում, քան 2010թվականի առաջնության պաշտոնական երգը. այն 410 միլիոնից ավելի դիտում ունի:

Waka Waka (This Time for Africa). Շակիրա

Երգը հանդիսանում է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը, սակայն լսելի էր ամենուրեք: Այն տարածվել է ո՛չ միայն ֆուտբոլասեր հասարակության շրջանում, այլ երկար տարիներ դարձել խնջույքների եւ հավաքույթների անբաժան մասը:

We Are One (Ole Ola). Փիթբուլ, Ջենիֆեր Լոպես եւ Քլաուդիա Լեիթ

Երգը թողարկվել է 2014 թվականին`հանդիսանալով այդ տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը: Երգը լատինամերիկյան երաժշտությամբ էր՝ ներկայացնելով բրազիլական շունչը, որտեղ էլ անցկացվում էր այդ տարվա առաջնությունը:



© NEWS.am STYLE