Հրապարակվել են «Լյութեր» սերիալի լիամետրաժ շարունակության առաջին կադրերը

17:59   24 նոյեմբերի, 2022

Empire ամսագիրը հրապարակել է «Լյութեր» սերիալի լիամետրաժ շարունակության առաջին կադրերը. Իդրիս Էլբան կրկին հետախույզի դերում է:

Հրապարակված Կադրերում Լյութերը Լոնդոնում չէ: Բնօրինակը թողարկվել է 2010-ից 2019  թվականներին եւ ունեցել հինգ եթերաշրջան, որոնցում հետախույզը, հանցագործ Էլիս Մորգանի օգնությամբ, բացահայտում է մի շարք սպանություններ:

new2.jpg (64 KB)

new1.jpg (68 KB)

Ֆիլմի սցենարի հեղինակը Նիկ Կրոսն է, իսկ ռեժիսորը Ջեյմի Փեյնը: Ֆիլմը Netflix հարթակում կթողարկվի 2023 թվականի մարտին:



© NEWS.am STYLE