Սերենա Ուիլյամսի մարզական կոշիկները Christie's աճուրդում վաճառքի կհանվեն 20 հազար դոլարով (ֆոտո)

18:33   24 նոյեմբերի, 2022

Christie's աճուրդում նոյեմբերի 29-ին վաճառքի կհանվեն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզական կոշիկները, Վիրջիլ Աբլոյի ճամպրուկը եւ այլ անձնական իրեր, գրում է Highsnobiety-ը եւ հավելում, որ աճուրդը կկոչվի Great. streetwear, sneakers and collections:

selenaa.jpg (242 KB)

Սերենա Ուիլյամսի ստորագրությամբ Off-White x Nike Flare 2 մարզական կոշիկներն աճուրդի կհանվեն` նախնական 20 հազար դոլարով, աճուրդում կներկայացվեն նաեւ Մայքլ Ջորդանի Air Jordan 1 կոշիկները, որոնք նա կրել է 1985 թվականին կայացած խաղերից մեկի ժամանակ, ինչպես նաեւ Կոբի Բրայանթի մարզաշապիկը, որը բասկետբոլիստը կրել է «Լեյքերս » խմբում խաղալիս, եւ Chanel Medicom հազվագյուտ խաղալիքը, որը ստեղծվել է հենց Կոկո Շանելի կերպարով։

Աճուրդում ամենաթանկարժեք նմուշը Louis Vuitton Limited հավաքածուի դեղին ճամպրուկն է, որը նախագծել է Վիրջիլ Աբլոուն: Christie's-ը այն գնահատում է 100-ից 150 հազար դոլար։



© NEWS.am STYLE