Ավրաամ Ռուսոն խոսել է ոտքի հետվիրահատական շրջանում իր առողջական վիճակի մասին

19:15   24 նոյեմբերի, 2022

Ավրաամ Ռուսոն «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ոտքի վիրահատությունից հետո իր առողջական վիճակի մասին:

Նա խոստովանել է, որ վիահատությունը, որից անցել է 7-ից 8 ամիս, բարդ եւ «բացառիկ» է եղել`ընդգծելով, որ դրա հաջող լինելու մասին դեռեւս ոչինչ չգիտի եւ պետք է լուրջ ստուգումներ անցնի:

«Ես դրական փոփոխություն դեռեւս չեմ զգում, կարծես ամեն բան իզուր էր: Ես կարող եմ ցատկել, պարել եւ հեռուստադիտողը ոչինչ չի զգա, նույնիսկ եթե հանեմ հագուստս: Դեռ ժամանակ է պետք, հետո հայտնի կլինի», - կիսվել է Ռուսոն:



© NEWS.am STYLE