«Նամուս», «Պատվի համար», «Ինչու՞ է աղմկում գետը». Ավետ Ավետիսյանի անցած ուղին եւ մասնագիտական գործունեությունը

19:57   24 նոյեմբերի, 2022

1897 թվականի այս օրը ծնվել է հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ Ստալինյան մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը(Ոսկանյան):

Դերասանը ծնվել է Թիֆլիսում եւ նախնական կրթությունը ստացել տեղի Ներսիսյան դպրոցում, որը հայ իրականության ամենահայտնի կրթական հաստատություններից մեկն է եղել: Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Ավետիսյանը Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի  թատերախմբի ներկայացումներին, այնուհետեւ Աբելյանի հետ վերադարձել Թիֆլիս եւ սկսել հանդես գալ հայ դրամատիկական թատերախմբում:

1920-1921 թվակններին կարիերան շարունակել է Վանաձորի թատրոնում եւ 1922 թվականին վերադարձել Երեւան` դառնալով մայր թատրոնի` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, որտեղ էլ խաղացել է մինչեւ կյանքի վերջը: Ավետ Ավետիսյանը նկարահանվել է 28 ֆիլմում, որոնցից հայտնի են «Նամուս»-ը, «Կիկոս»-ը, «Պեպո­»-ն, «Պատվի համար»-ը, «Ինչու՞ է աղմկում գետը» եւ «Մորգանի Խնամին» ֆիլմերը:



© NEWS.am STYLE