«Բարեւ ձեզ». «Միսս Տիեզերք»-ի ինստագրամյան էջը Քրիստինա Այանյանի մասնակցությամբ տեսանյութ է տարածել

21:49   24 նոյեմբերի, 2022

«Միսս Տիեզերք» մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել է «Միսս Տիեզերք 2022»-ում Հայաստանը ներկայացնող Քրիստինա Այանյանի տեսանյութը:

View this post on Instagram

A post shared by Miss Universe (@missuniverse)

Տեսնյութում գեղեցկուհին շրջում է գրասենյակում, որտեղ այցելել է հետեւորդների հարցերին պատասխանելու համար:

Քրիստինան կրում է սպիտակ հանդերձանք եւ կրում է իր պաշտոնական ժապավենը, որի վրա գրված է «Միսս Տիեզերք Հայաստան»:

Տեսանյութին կից, որը հրապարակվել է մրցույթի պաշտոնական էջում, գրված է. «Բարեւ ձեզ, Տիեզերք: «Միսս Տիեզերք Հայաստան» Քրիստինե Այանյանն այս շաբաթ այցելել է գրասենյակ`պատասխանելու ձեր հարցերին»:

Հիշեցնենք, որ Քրիստանան, ով 2021 թվականին Հայաստանն է ներկայացրել եւ 2020 թվականին հաղթել «Միսս Բոստոն» մրցույթում, ծնունդով Միացյալ Նահանգներից է:



© NEWS.am STYLE