5 կերպար 2023 թվականի ձմռան համար, որոնք կարող են կրկնել բոլորը (մաս 2)

14:21   27 նոյեմբերի, 2022

Բաճկոն + սպորտային տաբատ + կոշտ երկարաճիտներ

Дубленка + спортивные брюки + грубые ботинки.jpg (96 KB)

Եթե ​​ձեր տրամադրությունը տատանվում է ծույլից մինչեւ համարձակ, եւ դուք չեք հասկանում, թե ինչ լուք ընտրել, ահա ձեզ հարմար տարբերակ: Ինչո՞ւ չխառնել բոլոր ոճերը՝ օրինակ վերցնելով սեփական էմոցիաներից։ Սպորտային հանգիստ տաբատի եւ կոշտ կոշիկները միասին կազմում են կոնտրաստային համադրություն, իսկ մորթե վերարկուն կհավասարակշռի տեսքը:

Շագանակագույն վերնազգեստ + ջինսե տաբատ + վատ երանգի շարֆ

Шоколадная верхняя одежда + джинсы + яркий шарф.jpg (52 KB)

Գաղտնիք չէ, որ շագանակագույնը համարվում է այս սեզոնի ամենաոճային երանգը, ինչու՞ այն չինտեգրել ձեր հանդերձանքին: Որպեսզի կերպարը «չափից ավելի քաղցր» չստացվի, կարող եք համադրել ձեր սիրելի ջինսերով։ Իսկ որպես մեր մոդայիկ «դեսերտի» զարդարանք արժե օգտագործել վառ շարֆ․ այն լուքը կդարձնի համեղ, բայց ոչ այնքան քաղցր, որ բոլոր ատամները միանգամից ցավեն։

Մինի + երկար բաճկոն + երկարաճիտ

Мини + удлинённый пиджак + высокая обувь.jpg (118 KB)

Ո՞վ է ասել, որ ձմեռային կերպարը չի կարող ոճային ու գրավիչ լինել: Նորաձեւության սիրահարները երկար բաճկոնների ոճային կիրառություն են գտել։ Այն սկսել են կրել որպես մինի զգեստ: Որպեսզի չսառչեք եւ չստանաք չափազանց վուլգար աութֆիթ, կարեւոր է հետեւել որոշ կանոնների: Նախ, երկար բաճկոնի տակ պետք է լինի շորտ կամ կարճ կիսաշրջազգեստ։ Երկրորդ, ոչ մի դեպքում մի անտեսեք զուգագուլպաները, ի վերջո դրանցից է կախված եւ՛ կերպարի տրամադրությունը, եւ՛ ձեր առողջությունը։ Լրացրեք տեսքը բարձրաճիտ կոշիկներով, որպեսզի անպայման պաշտպանվեք ցրտից եւ «խլացնեք» սեքսուալ հանդերձանքը:

Տաք վերարկու + ձմեռային մարզակոշիկներ

Утепленное пальто + зимние кроссовки.jpg (139 KB)

Իհարկե, ձմռանը պարտադիր չէ կրել միայն երկարաճիտ կոշիկներ. նորաձեւության ոչ բոլոր սիրահարներն են ցանկանում բաժանվել սպորտային կոշիկներից: Դրանք կարող են նաեւ հեշտությամբ համադրվել կերպարների հետ, միայն կարեւոր է ընտրել ճիշտ մոդել, որը կդիմանա ձյանն ու անձրեւին։ Իսկ, եթե նման զույգը համադրեք վերարկուի հետ, ապա նորաձեւ կոնտրաստային կերպար կստանաք։ Այն հարմար կլինի «գրեթե ցանկացած իրավիճակում։

Բաճկոն + կաշվե տաբատ + նույն երանգի երկարաճիտներ

Дубленка + кожаные брюки + ботильоны в тон.jpg (125 KB)

Մորթե վերարկուները հաճախ համադրվում են ջինսե տաբատի կամ դասական տաբատի հետ՝ մոռանալով ոճային «վետերանների» մասին՝ խոսքը, իհարկե, կաշվե տաբատի մասին է։ Աութֆիթը տպավորիչ դարձնելու համար կարեւոր է ընտրել համապատասխան: Ինչո՞ւ չստեղծել կանացի, բայց ուրույն «բնավորությամբ» կերպար: Մի կողմ դրեք ձեր սովորական կոշիկները եւ ընտրեք երկարաճիտներ:

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE