«Ոչ պատահական հանդիպում»․ անկրկնելի Սերգեյ Մակովեցկին գալիս է Երեւան (վիդեո)

00:17   25 նոյեմբերի, 2022

Դեկտեմբերի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կցուցադրվի «Ոչ պատահական հանդիպում» ներկայացումը ժամանակակից թատրոնի ու կինոյի ամենավառ դերասաններից մեկի՝ Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ։

Մակովեցկին ոչ միայն Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, այլեւ «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայ» մրցանակների դափնեկիր։ Նա այն դերասաններից է, որի ներկայացումները միշտ անցնում են մարդաշատ դահլիճներում, իսկ ֆիլմերում նրա դերերը վառ են ու հիշվող։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Սերգեյ Մակովեցկիի հետ երեկոն, միանշանակ, երեւանյան մշակութային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից է դառնալու։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա երկուս ու կես ժամ անընդմեջ վայելելու արվեստի մեծագույն նմուշներից մեկը։

Մինչեւ հայ հանդիսատեսի հետ հանդիպելը կդառնա իրականություն, դերասանը կիսվել է տեսաուղերձով, որը NEWS.am STYLE-ը ներկայացնում է բացառիկ իրավունքով։



© NEWS.am STYLE