Աստղեր, որոնք հակված են գիրության (ֆոտո)

14:47   28 նոյեմբերի, 2022

Կախվածություն ալկոհոլից եւ թմրամիջոցներից՝ հայտնիության ամենատարածված «կողմնակի ազդեցությունը»։ Այս հայտնիները կարողացել են ազատվել վնասակար սովորությունից, եւ արդյունքն, իսկապես, նկատելի է։

Պամելա Անդերսոն

Պամելա Անդերսոնն ալկոհոլային կախվածության մասին խոստովանել է միայն 2014թ.-ին։ Աստղի խոսքով՝ մանկության տարիներին ֆիզիկական բռնության է ենթարկվել, իսկ հասուն տարիքում փորձել է ալկոհոլի եւ թմրամիջոցների օգնությամբ մոռանալ նվաստացումները։  Անդերոսոնը կախվածությունը կարողացել է հաղթահարել, միայն երբ դիմել է մասնագետների օգնությանը։ Այժմ դերասանուհին ամբողջությամբ ազատվել է վնասակար սովորություններից եւ հրաշալի տեսք ունի։

Քեյթ Մոս

Քեյթ Մոսը, ինչպես շատ այլ մոդելներ, բուռն երիտասարդություն է ունեցել։ Աստղը հաճախ է զվարճացել երեկույթներին, որոնց մշտական ուղեկիցն ալկոհոլն ու թմրամիջոցներն են եղել։ Արդյունքը երկար սպասել չտվեց. 1998թ.-ին Քեյթը հայտնվել է հոգեբուժական կլինիկայում, ուր բուժում է ստացել ալկահոլային կախվածության դեմ։

Սակայն առողջ կենսակերպն արագ է ձանձրացրել Մոսին․ նա հաճախ է պոռթկումներ ունեցել։ Հիմա մոդելը հավաստիացնում է, որ սովորել է վերահսկել իրեն, եւ կործանարար սովորություններն այլեւս չեն հաղթի իրեն։

Բրիթնի Սփիրս

Բրիթնիի ալկոհոլիզմը, որը զարգացել է լուրջ դեպրեսիայի ֆոնին, քննարկում էին բոլոր համաշխարհային լրատվամիջոցները։ Բարեբախտարաբար, երգչուհին բավական արագ է սկսել վերհսկել իրեն կարողացել է ազատվել կախվածությունից։ Արդեն 2009թ.-ին նա վերադարձավ բեմ եւ նոր սինգլներ թողարկեց՝ հայտնվելով աշխարհի ամենաբարձր վճարվող երաժիշտների ցանկում։  

Ալկոհոլիզը հաղթահարելու գործում երգչուհուն օգնել են մտերիմները, մասնավորապես հայրը, որը հոգ է տարել դստեր մասին։ Այժմ Բրիթնին առողջ կենսակերպ է վարում եւ ակտիվորեն սպորտով է զբաղվում, ինչպես նաեւ ձգտում չհիշել անցյալը։  

Բրեդ Փիթ

Երբ 2016թ.-ին Անջելինա Ջոլին դիմեց ամուսնալուծվելու համար, Բրեդ Փիթն անկեղծ խոստովանություն արեց։ Դերասանը GQ-ին տված հարցացրուցում պատմել է, որ երկար տարիներ չարաշահել է ալկոհոլը, ինչը բացասաբար է անդրադարձել ընտանեկան հարաբերությունների վրա։

Կործանարար սովորությունը զարգացել է քոլեջն ավարտելուց հետո։ Ամուսնալուծությունը դերասանին ստիպել է սթափվել․ նա սկսել է վերականգնողական կենտրոն հաճախել եւ ազատվել է սովորությունից։

Գրիգորի Լեպս

Հայտնի երգիչը երբեք չի թաքցրել, որ սիրում է խմել։ Սակայն արտիստը բախվել է առողջական խնդրի, ինչը նրան ստիպել է վերանայել վերաբերմունքն ալկոհոլի նկատմամբ։ Նա ենթաստամոքսային գեղձի լուրջ խնդիր է ունեցել։ Տարիների ընթացքում Լեպսը սովորել է վերահսկել իրեն, եւ այժմ առողջական վիճակը շատ ավելի լավ է։ «Ալկոհոլի նկատմամբ յուրօրինակ մոտեցում ունեմ։ Կարող եմ միայնակ խմել կամ մարդկանց հետ, կարող եմ առհասարակ չխմել։ Ընդ որում, տարիներ շարունակ»,- ասել է նա։

Լինդսի Լոհան

Լինդսի Լոհանը բավական շուտ է հայտնի դարձել, ինչին պատրաստ չէր։ Լոհանը սկսել է չարաշահել ալկոհոլը, կախվածություն ձեռք բերել թմրամիջոցներից։ Նրան գրեթե հնարավոր չէր նկատել սթափ վիճակում․ այդ նյութերի ազդեցության տակ նա նույնիսկ մեքենա է վարել։ Լինդսին մի քանի անգամ վերականգնողական կենտրոնում է հայտնվել, սակայն կրկին սկսել չարաշահել վնասակար նյութերը։ Այսօր արդեն դերասանուհին ուշադիր է առողջության նկատմամբ եւ շատ ավելի լավ տեսք ունի։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty images, Rex features/Fotodom, Persona Stars

 



© NEWS.am STYLE