Netflix-ը թողարկել է «Ադամսների ընտանիք»-ի մոտիվներով նկարահանված «Wednesday» սերիալը

11:21   25 նոյեմբերի, 2022

Netflix-ով տեղի է ունեցել  «Wednesday» սերիալի պրեմիերան, որը դարձել է Թիմ Բերտոնի «Ադամսների ընտանիքը» ֆիլմի սփին-օֆֆը:

Օրիգինալ ժապավենի ռեժիսորն անձամբ է մասնակցել որոշ դրվագների աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ կա ութ դրվագ, որոնցից յուրաքանչյուրը տեւում է մոտավորապես 45 րոպե։ Նախագծում գլխավոր դերերը կատարել են Ջեննա Օրտեգան, Գվենդոլին Քրիստին, Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Ֆրեդ Արմիսենը եւ Քրիստինա Ռիչին:

Սերիալը պատմում է Wednesday Addams-ի պատանեկան տարիների մասին, ով նոր էր սկսել իր ուսումը «նեվերմոր» ակադեմիայում։ Նա ոչ միայն կսովորի, թե ինչպես օգտագործել իր էքստրասենսոր ունակությունները, այլեւ կբացահայտի քաղաքում տեղի ունեցող առեղծվածային իրադարձությունները, որոնք կապված են իր ընտանիքի անդամների հետ:

 Լուսանկարը՝ Netflix



© NEWS.am STYLE