Լիտվայում Սվետլանա Լոբոդային ներառել են անցանկալի անձանց ցուցակում

12:23   25 նոյեմբերի, 2022

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան ներառվել է Լիտվայի անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Պաուլինա Լեւիցկայտեն, գրում է ՏԱՍՍ-ը։ Այս տեղեկությունը հաստատել է լատվիական Delfi լրատվամիջոցը։

 «Մեր ուկրաինացի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մենք երգչուհուն ավելացնում ենք անցանկալի անձանց ցուցակում»,- հայտարարել է Լեւիցկայտեն։

Երկրում Լոբոդայի կարգավիճակի հարցը բարձրացվել է ուկրաինացի երգչուհու՝ Լիտվայի որոշ քաղաքներում շրջագայության մասին ռեպորտաժից հետո։ Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կաիրիսը նշել է, որ աստղի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ դեռ անհասկանալի է։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել Լոբոդայի համերգների կազմակերպիչներին չեղարկել նրա ելույթները։



© NEWS.am STYLE