Պատվաստումից հրաժարվելու պատճառով ռեփեր Այս Քյուբն ինը միլիոն դոլար է կորցրել

13:12   25 նոյեմբերի, 2022

Ռեփեր Այս Քյուբը խոստովանել է, որ ստուդիական խոշոր նախագծում կորցրել է դերը՝ պատվաստվել չցանկանալու պատճառով։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Կատարողին հրավիրել են նկարահանվել «Օ, գրողը տանի, ոչ» կատակերգությունում, որի նկարահանումները պետք է տեղի ունենային Հավայան կղզիներում։ Ֆիլմում նրա մասնակցության հոնորարը կազմել է 9 մլն դոլար։ Ժապավենի պրոդյուսերների հիմնական պայմանը եղել է նկարահանող խմբի անդամների եւ դերասանների պարտադիր պատվաստումը։

Ռեփերը հրաժարվել է պատվաստվել COVID-19-ի դեմ եւ դուրս եկել նախագծից՝ կորցնելով իր բազմամիլիոնանոց հոնորարը։

2021 թվականի ամռանը հաղորդվեց նաեւ, որ Այս Քյուբը պետք է «Փամփուշտից արագ» ֆիլմում կատարեր գլխավոր դերերից մեկում։ Սակայն, ավելի ուշ երաժիշտը դուրս է մնացել նաեւ ժապավենի դերասանական կազմից։

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE