«Երջանկությունն այն է, երբ մի կետում հատվում են ճակատագիրն ու երազանքը»․ Շուշաննա Թովմասյան

10:49   25 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։

Շուշաննա-Թովմասյան-26.jpg (257 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրերից մեկում ամուսինները ջերմ գրկախառնված են։ «Երջանկությունն այն է, երբ հատվում են ճակատագիրն ու երազանքը մեկ կետում», - ջերմ ու սիրով լի հրապարակումը մակագրել է Շուշաննան։

315352522_1226856214558300_8705400959812866342_n.jpg (54 KB)

Շուշաննա Թովմասյանը, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, օրերս նշել է 30-ամյակը։ Այդ առիթով նա երկրպագուների հետ կիսվել էր նոր ֆոտոշարքով։ Կադրերում Շուշաննան հմայիչ ու քնքուշ կերպարում էր։ «Բարի գալուստ 30», - հրապարակումը կարճ մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE