Netflix-ի «Դու» սերիալի չորրորդ սեզոնը կթողարկվի 2023 թվականի փետրվարին

16:01   25 նոյեմբերի, 2022

Netflix-ի «Դու» թրիլլերի տարրերով դրամատիկ սերիալի շարունակությունը կթողարկվի 2023 թվականի փետրվարի 9-ին։ Այս մասին հաղորդվում է հոսքային ծառայության Twitter-յան օգտահաշվում։

Փետրվարին կթողարկվի նախագծի չորրորդ եթերաշրջանի առաջին մասը։ Սեզոնի երկրորդ մասը հեռուստադիտողները կտեսնեն մեկ ամսից՝ մարտի 9-ից: Սերիալի նախորդ մասի գործողությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, սակայն այժմ կտեղափոխվի Մեծ Բրիտանիա։

«Դու»-ն սերիալ է, որը պատմում է աղջիկներին հետապնդող հետախույզի եւ սերիական մարդասպանի մասին։ Առաջին սեզոնը թողարկվել է 2018 թվականին։



© NEWS.am STYLE