Քանյե Ուեսթը պատմել է իր վրա բղաված Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին

20:12   25 նոյեմբերի, 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր Twitter-ում պատմել է, թե ինչպես է անցել իր հանդիպումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Կատարողի խոսքով՝ ձեռնարկատերը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր նստավայրում բղավել է նրա վրա եւ ասել, որ երգիչը կպարտվի ընտրություններում 2024 թվականին։

«Թրամփը հենց այնպես սկսեց բղավել ինձ վրա սեղանի շուրջ՝ ասելով, որ ես պարտվելու եմ», - ասել է Ուեսթը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում:

Ռեփերի եւ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։

Ուեսթն ավելի վաղ հայտարարել էր 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Նա ներկայացրել է քաղաքական մեկնաբան եւ գրող Միլո Յանոպուլոսին եւ հայտարարել, որ նա զբաղվում է իր նախընտրական քարոզարշավով։

2020 թվականին ռեփերն արդեն առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այնուհետեւ երաժիշտը 12 նահանգների ընտրողներից ստացել է 57 հազար ձայն եւ պարտվել։



© NEWS.am STYLE