Գերմանիայում կնկարահանվի «Էյֆորիա» սերիալի ռեմեյքը

19:21   25 նոյեմբերի, 2022

Գերմանական Zeitsprung Pictures ընկերությունը կնկարահանի հայտնի «Էյֆորիա» հեռուստասերիալի ռեմեյքը։ Այդ մասին հայտնում է Variety-ն։

Օրիգինալ տարբերակն արտադրվել է Tedy Productions-ի կողմից եւ հեռարձակվել իսրայելական HOT հեռարձակողի կողմից: Այնուհետեւ հաջորդել է HBO-ի կողմից շոուի ամերիկյան ադապտացիան՝ Զենդայայի, Ջեյքոբ Էլորդիի եւ Սիդնի Սուինիի մասնակցությամբ։

«Մենք ուրախ ենք, որ «Էյֆորիա»-յի հսկայական հաջողությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում եւ ոգեւորված ենք այս նոր համագործակցությամբ», - ասել է HOT-ի ներկայացուցիչը:

«Էյֆորիա»-յի HBO-ի տարբերակը պատմում է 17-ամյա Ռու Բենեթի մասին, ով տուն է վերադարձել վերականգնողական կլինիկայից։ Ժամանակ չվատնելով՝ նա նորից սկսում է իր հին սովորությունները՝ թմրանյութերն ու խնջույքները: Սակայն քաղաքում Ջուլսի հայտնվելը Ռուի համար հույսի նշան դառնում։

 Լուսանկարը՝ HBO



© NEWS.am STYLE