«Կաղամարի խաղը» սերիալի 78-ամյա դերասան Օ Յոն Սուն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

18:01   25 նոյեմբերի, 2022

«Կաղամարի խաղը» սերիալի աստղ Օ Յոն Սուն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է կորեական Yonhap գործակալությունը։

Մեղադրող կողմի խոսքով՝ Օ Յոն Սուն անպատշաճ կերպով դիպել է կնոջ մարմնին 2017 թվականի կեսերին։ Սեռական ոտնձգության ենթադրյալ զոհը դիմել է ոստիկանություն 2021 թվականի դեկտեմբերին, սակայն գործը շուտով փակվել է։ Ավելի ուշ տուժողի խնդրանքով դատախազությունը վերսկսել է հետաքննությունը։

78-ամյա դերասանը հերքում է մեղադրանքները։

Օ Յոն Սուն առավել հայտնի է «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի 001 համարի մասնակցի՝ ծերունի Օ Իլ Նամի դերով: 2022 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուսի» կորեական շոուի լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում։



© NEWS.am STYLE