Ջոնի Դեփի ներկայացուցիչը հերքել է «Կարիբյան ծովի ծովահեններ» ֆիլմ նրա վերադարձի մասին լուրերը

22:19   25 նոյեմբերի, 2022

Ջոնի Դեփի շրջապատից աղբյուրը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ դերասանը կվերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմ՝ կապիտան Ջեք Ճնճղուկի դերին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ինսայդերի խոսքով՝ արտիստը չի մասնակցի ֆիլմի նոր մասի նկարահանումներին։ Խոսակցություններ, որ Դեփը կրկին կարող է հայտնվել նախագծում, հայտնվեցին արտասահմանյան լրատվամիջոցներում նախօրեին։ Ճնճղուկի վերադարձը մշակման փուլում է։ Դերասանը, ենթադրաբար, փորձնական նկարահանման փուլում է:

«Կարիբյան ծովի ծովահենները» ժապավենի շարքի առաջին ֆիլմը՝ «Սեւ մարգարիտի անեծքը», թողարկվել է 2003 թվականին։ Թողարկվելուց հետո ֆիլմը զբաղեցրեց 22-րդ տեղը պատմության ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի ցանկում։



© NEWS.am STYLE