Քեյ-փոփ աստղին բռնաբարության համար դատապարտել են 13 տարվա ազատազրկման

23:34   25 նոյեմբերի, 2022

Երգիչ Քրիս Վուն՝ EXO քեյ-փոփ խմբի նախկին անդամը (իսկական անունը՝ Վու Իֆան), Չինաստանում դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է Weibo հարթակը՝ հղում անելով Պեկինի դատարանին։

13 տարուց 1 տարի տասը ամիսը Քրիս Վուն ստացել է ամուսնական դավաճանության համար։ Դատարանում պարզաբանել են, որ կանադական քաղաքացիություն ունեցող երգչուհին նույնպես արտաքսվելու է։ Թե կոնկրետ երբ տեղի կունենա արտաքսումը, հայտնի չէ։

Երգչին կալանավորել են 2021 թվականի ամռանը։ Դատարանը եզրակացրել է, որ Քրիս Վուն երեք կանանց ստիպել է սեքսով զբաղվել 2020 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ նրանց հարբեցնելուց հետո։ Նա  մեղադրվել է նաեւ 2018 թվականին եւս երկու կանանց նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Բացի ազատազրկումից, արտիստը 84 միլիոն դոլար տուգանք պիտի վճարի՝ հարկերից խուսափելու համար։



© NEWS.am STYLE