«Գեղեցկուհի»․ ինչ զգեստ է ընտրում Նարե Գեւորգյանը երեկոյան կերպարի համար

18:52   25 նոյեմբերի, 2022

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեղ կերպարում։

316450602_504545325026932_651312559685786654_n.jpg (208 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին սեւ գույնի, երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողւացնում են երկար ականջօղերը։ «Իսկ դուք նախընտրում եք երկա՞ր, թե՞ կարճ զգեստ.. ի դեպ սև կարճ զգեստը հնարել է Կոկո Շանելը 1926 թվականին.. իսկ ի՞նչ կասեք երկար զգեստների մասին», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE