Չուլպան Խամատովան Լատվիայում ստացել է «Տարվա դերասանուհի» տիտղոսը, որը հակասությունների տեղիք է տվել

11:22   26 նոյեմբերի, 2022

Չուլպան Խամատովան դարձել է Լատվիայի «Ночь лицедеев» ազգային թատերական մրցանակի դափնեկիր՝ «Տարվա դերասանուհի» անվանակարգում։ Մրցանակը նրան բերել է «Post Scriptum» անհատական ​​շոուն, որը ներկայացվել է Նոր Ռիգայի թատրոնի բեմում։ Այս լուրը ոչ բոլորին է գոհացրել. թե՛ Ռուսաստանում, թե՛ Լատվիայում վիճում են մրցանակաբաշխության արդարության շուրջ։

Post Scriptum ներկայացման մեջ Խամատովան խաղացել է միանգամից մի քանի դեր՝ քահանա, ուսուցիչ, փոքրիկ աղջիկ եւ նույնիսկ բռնաբարող։ Պիեսը հիմնված է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հրապարակումների, ինչպես նաեւ Ֆյոդոր Դոստոեւսկու «Бесы» վեպից մի հատվածի վրա։ Ռեժիսոր Ալվիս Հերմանիսի մտահղացման համաձայն՝ ներկայացումը բացահայտում է «Ռուսաստանի գիտակցության, խղճի եւ ենթագիտակցության թեմաները վերջին իրադարձությունների համատեքստում»։

Երբ հայտնի դարձավ Չուլպանի պարգեւատրման մասին, համացանցում քննարկումներ սկսվեցին այն մասին, թե արդյոք նա արժանի է այդ կոչմանը։ Լատվիացի շատ մեկնաբաններ դժգոհ են այն փաստից, որ մրցանակը տրվել է ոչ Լատվիացի արտիստի։ Պրոդյուսեր Յուրգիս Լիեպնիեկսը Twitter-ում տարակուսանք է հայտնել, որ երկրի լավագույն դերասանուհին դառնում է «Պուտինի երկարամյա աջակից Չուլպան Խամատովան»։ Ովքե՞ր են այդ ժյուրիի կազմում։ Ինչպե՞ս դա բացատրենք մեր ուկրաինացի ընկերներին», - բորբոքվել է նա։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE