Little Big-ը հայտարարել է խմբի երկու անդամների հեռանալու մասին

13:04   26 նոյեմբերի, 2022

Ռուսական հայտնի Little Big խումբը հայտարարել է, որ Սերգեյ Մակարովը եւ Անտոն Լիսովը չեն մասնակցի խմբի գործունեությանը։ Այս մասին հաղորդվում է խմբի «ВКонтакте»-ի էջում։

«Հարգելի ընկերներ, այս պահին՝ հանգամանքների բերումով, Little Big խումբը երկու հոգի է՝ Իլյա Պրուսիկինը եւ Սոնյա Տայուրսկայան։ Ներկա պահին Սերգեյ Մակարովը եւ Անտոն Լիսովը չեն մասնակցի թիմի գործունեությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խմբի որոշ երկրպագուների կարծիքով՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ վոկալիստներ Լիսովը եւ Մակարովը խմբի մնացած անդամների հետ չեն լքել Ռուսաստանը եւ մնացել են Սանկտ Պետերբուրգում։



© NEWS.am STYLE