8 տարվա դադարից հետո․ Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին

16:16   26 նոյեմբերի, 2022

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ում հայտարարել է 2014 թվականից ի վեր առաջին երաժշտական ​​ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «This Is Me... Now»։ Այդ մասին նա հայտարարել է իր երրորդ՝ «This Is Me ... Then» ալբոմի թողարկման 20-ամյակի օրը։

Նոր ձայնագրության մեջ Լոպեսը կխոսի վերջին երկու տասնամյակների ընթացքում իր անցած «հուզական, հոգեւոր ու հոգեբանական ճանապարհորդության» մասին։ Ալբոմը գնահատվում է որպես «էմոցիոնալ առումով կոպիտ եւ ազնիվ» նախագիծ՝ աստղի կյանքի եւ փորձառությունների մասին երգերով:

«Այս ալբոմը փիլիսոփայություն է, մտորում, ժամանակի ոգու պահը: Դրանք են հույսը, հավատն ու իսկական սերը, որոնք երբեք չեն մեռնում»,- մամուլին ուղղված Լոպեսի հայտարարությունը մեջբերում է Deadline-ը։

 «This Is Me ... Now» ալբոմի թողարկումը նախատեսված է 2023 թվականին։ Գրառման մեջ արտիստը հրապարակել է նաեւ այն թրեքների ցանկը, որոնք կներառվեն դրանում։



© NEWS.am STYLE