Սվետլանա Լոբոդան պատասխանել է Լիտվա մուտքի արգելքի մասին լուրերին

17:22   26 նոյեմբերի, 2022

Երգչուհի Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է լուրն այն մասին, որ իրեն արգելել են մուտք գործել Լիտվա։ Ըստ ուկրաինացի արտիստուհու՝ երկիրը ոչ մի պաշտոնական արգելք չի կիրառել։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

«Իմ ծրագրած համերգները Լիտվայում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, տեղի կունենան»,- հայտարարել է արտիստուհին։

«Твои глаза» հիթի կատարողն այս տեղեկությունն անվանել է «սեւ PR»։ Լոբոդան լրատվամիջոցներին խնդրել է կեղծիքներ չտարածել։



© NEWS.am STYLE