Էմբեր Հերդը գլխավորել է Google-ի որոնման ամենահայտնի աստղերի ցուցակը

23:21   26 նոյեմբերի, 2022

CelebTattler պորտալը վերլուծել է Google-ի օգտատերերի հարցումներն ԱՄՆ-ում։ Հայտնի մարդկանցից առաջինը Էմբեր Հերդն է։ Նրա անունը յուրաքանչյուր ամսվա ընթացքում որոնվել է 5,6 միլիոն անգամ: Այդ մասին գրում է New York Post-ը։

Երկրորդ տեղում դերասանուհու նախկին ամուսինն է՝ Ջոնի Դեփը։ Նրա անունը որոնել են 5,5 միլիոն անգամ։ Այս տարվա ապրիլից հունիս Հերդն ու Դեփը ներգրավված էին զրպարտության մասին դատական գործընթացում։

Արդյունքում երդվյալ ատենակալները Էմբերին մեղավոր ճանաչեցին՝ որոշելով Ջոնիին վճարել ոչ նյութական վնասի փոխհատուցում 15 միլիոն դոլարի չափով։

Ցուցակում երրորդը հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ն է: Ցուցակը համալրել են Քիմ Քարդաշյանը, Իլոն Մասկը եւ Փիթ Դեւիդսոնը։



© NEWS.am STYLE