«Նրա ժպիտը մի տեսակ լաց էր ու… չգիտեմ…»․ Թամարա Գեւորգյանի նոր ֆոտոշարքը

16:41   26 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել։

View this post on Instagram

A post shared by Тамара Геворгян (@tamara_gevorgyan)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին բնության գրկում է։ Նա ուսերը բաց զգեստ է կրում։ Թամարան արձակել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ոճային վզնոցը։ «Նրա ժպիտը մի տեսակ լաց էր ու…Չգիտեմ… Դրա մասին պատմել չէր լինում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

315323331_3404404416504668_2710377912114232820_n.jpg (137 KB)

«Գեղեցկությանը չեն սիրահարվում... Սիրահարվում են ծիծաղին, անընդհատ ալիքվող խոպոպներին, այտերի փոսերին, շրթունքի վերեւում գտնվող խալին կամ նույնիսկ հոնքերի վերեւում գտնվող սպիին: Բայց, ո՛չ գեղեցկությանը: Գեղեցկությունն ուղղակի ցանկանում են», - գրել էր Թամարան:

Լուսանկարները՝ @photographliana



© NEWS.am STYLE